«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Որպես պահեստային տարբերակ, «նավաստի Ժելեզնյակ» ունենալը վատ բան չէ

Որպես պահեստային տարբերակ, «նավաստի Ժելեզնյակ» ունենալը վատ բան չէ
15.05.2024 | 17:05

Ըստ երևույթին, պաշտոնական ընդդիմության հաջորդ քայլը իմպիչմենտի գործընթացի կազմակերպումն է:

Որևէ մեկը, այդ թվում պաշտոնական ընդդիմությունը, դասական իմաստով, իմպիչմենտի հաջողելուն չի հավատում:

Խաղադրույքը դրված է իմպիչմենտի գործողության ընթացքում ժողովրդական ճնշման վրա:

Իսկ, եթե սպասված ժողովրդական ճնշում չլինի՞:

Կամ ճնշումն այդչափ ուժգնություն չունենա՞:

ՈՒնի՞ արդյոք պաշտոնական ընդդիմությունը տարբերակ Բ:

Օրինակ, մեկ դար առաջ ռուսական ընդդիմությունն իր զինանոցում այդպիսի տարբերակ ուներ:

«Караул устал», - 1918 թ. ասաց նավաստի Ժելեզնյակը և փաստացի ցրեց Ռուսաստանի Պետական Դուման:

Որպես պահեստային տարբերակ, «նավաստի Ժելեզնյակ» ունենալը վատ բան չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3695

Մեկնաբանություններ